Կանադայի ԱԳ նախարար․ Աջակցում ենք ՄԱԿ-ի հանձնակատարի կոչին՝ դադարեցնելու քաղաքացիական հարձակումները
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի՝ Արցախում պատերազմական հանցագործությունների հնարավորության մասին հայտարարությանը։
Միշել Բաչելետը խորը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում բնակավայրերի թիրախավորման և միջազգային իրավունքին հակասող միջոցներով գրոհների շարունակման կապակցությամբ, որոնք պատերազմական հանցագործության նշաններ են պարունակում։
«Մենք աջակցում ենք Միշել Բաչելետի՝ քաղաքացիական հարձակումներն ու տառապանքները դադարեցնելու ու միջազգային մարդասիրական օրենսդրությունը խստորեն պահպանելու կոչին»,-թվիթերում գրել է Կանադայի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Միշել Բաչելետը նշել էր, որ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր միջազգային կառույցների ներկայացուցիչները կողմերին բազմիցս կոչ են արել իրագործել անհրաժեշտ միջոցները և հնարավորինս նվազեցնել խաղաղ բնակիչների շրջանում կորուստները և բացառել հարվածները քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ դպրոցների ու հիվանդանոցների վրա։
Բաչելետը նաև լուրջ մտահոգություն էր հայտնել ադրբեջանական զորքերի կողմից երկու հայերին գնդակահարման կապակցությամբ, ասելով, որ այն ցույց է տալիս, որ պատերազմական հանցագործություն է կատարվել։
We support @UN Human Rights Chief @mbachelet in her call to end civilian attacks and suffering & for the strict adherence to international humanitarian law. #NagornoKarabakh https://t.co/aNtgBefFqX
— François-Philippe Champagne (FPC)
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը ենթադրաբար որպես ռազմական հանցագործություն է որակել Հադրութում 2 հայ գերիների սպանությունը. ՄԻՊ
- Արցախյան հակամարտության գոտում կարող է ռազմական հանցագործություններ են եղել . ՄԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան