Հայաստանի դրոշը բարձրացվել է Հունաստանի քաղաքների քաղաքապետարանների առաջ
Հայաստանի դրոշը բարձրացվել է Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքապետարանի առջև նախորդ ուրբաթ՝ քաղաքի հայ համայնքի մեծ մասի, քաղաքապետ Իոաննիս Զամպուկիսի, ինչպես նաև Քաղաքային խորհրդի նախագահ Դիմիտրիս Կոլիոսի ներկայությամբ։ Այս մասին գրում է Greek City Times-ը։
Նշվում է, որ Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդը անցած հինգշաբթի նիստի ընթացքում հայ ժողովրդին աջակցության և համերաշխության մասին բանաձև հրապարակեց և որոշվեց Հունաստանի դրոշի կողքին բարձրացնել հայկական դրոշը, քանի դեռ շարունակվում է ադրբեջանական և սիրիական վարձկանների ու Թուրքիայի կողմից հովանավորվող արշավանքը դեպի Արցախ:
«Մենք ունենք շատ ընկերներ, շատ կապեր, որ ապրում և աշխատում են քաղաքապետարանում և մեր քաղաքում… դա նվազագույնն է, որ կարող ենք անել», - ասել է Զամբուկիսը:
Քաղաքապետ Ալեքսանդրոս Քրիսաֆիսը Հունաստանի դրոշի կողքին բարձրացրել է հայկական դրոշը` Սերրեսի քաղաքային խորհրդի որոշմամբ` աջակցելով Հայաստանի ժողովրդին՝ իրենց բնիկ տարածքը պաշտպանելիս:
Նշվում է, որ Սալոնիկը ևս չի հապաղել օգնության ձեռք մեկնել հայերին. Սալոնիկի հայ համայնքին տրամադրելով բժշկական-դեղագործական նյութեր՝ Հայաստան առաքելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին