«Հրապարակ». Փոխնախարարի թափուր հաստիքներից մեկը կզբաղեցնի՞ Արծրուն Հովհաննիսյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկվանից ՊՆ-ում համառորեն խոսում են, որ փոխնախարարի թափուր երկու հաստիքներից մեկը մոտ օրերս կզբաղեցնի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, այս օրերին ոմանց կուռքը դարձած Արծրուն Հովհաննիսյանը, ով ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է հաղորդում ռազմաճակատից (երբեմն՝ իրականության հետ քիչ առնչվող) և անկախ առաջնագծում տիրող իրավիճակից՝ ոգեշնչում. «Հաղթելու ենք»։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա նշանակման հարցում շահագրգռված է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Անլուրջ բան է, հնարավոր չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը։
Թե ինչու հնարավոր չէ, փոխնախարարի համար պահանջվող չափորոշիչներին չի՞ համապատասխանում, Հովհաննիսյանը չցանկացավ ավելին մեկնաբանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում