ՄԻԵԴ-ը դիմել է Երևանին և Բաքվին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետևել միջազգային նորմերին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց հետ: Ստրասբուրգյան դատարանի համապատասխան հայտարարությունը այսօր ստացել է ՏԱՍՍ-ի փարիզյան գրասենյակը:
Դատարանը նշել է, որ «կոնկրետ բանտարկյալների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյոք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են:
«Եթե այդպես է, դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում, արդյոք անցնում են բուժզննում կամ բուժում», - նշված է հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյությունը, կոչ է անում երկու կողմերին էլ մասնակցել համապատասխան ընթացակարգերին։
Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը տեղեկացնում է, որ չի նախատեսում նոր որոշումներ կայացնել Հայաստանի և Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցառումների վերաբերյալ։ Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները և նոր միջանկյալ միջոցների համար պատճառ չի տեսնում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ հավաստի ապացույցներ են ներկայացվել Արցախում թուրքական ուժերի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ
- ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ կիրառել մի քանի միջոցներ
- Գերեվարված ահաբեկիչ. Ասված էր՝ ով սրտից թույլ է ու վախկոտ, թող հաբեր խմի
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերության մեջ հայտված ևս 5 հայ զիծառայողների մասին տեղեկություններ
- Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին
- Հայկական կողմը 5 ռազմագերիների մասով ստացել է ՄԻԵԴ-ի պատասխանը
- Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան