Գնդերեց Նարեկ Պետրոսյան...Զինվորների հովիվը
Ռազմական գործողությունների գոտում՝ հենց առաջնագծում է գտնվում մոտ 25-30 հոգևորական՝ գնդերեցներ և թեմերից քահանաներ կամավոր սկզբունքով։ Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը։
Արդեն հաղորդվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ զոհված երկու սարկավագի զոհվելու մասին՝ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյան և Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նվիրյալ և խոնարհ սպասավոր Բարեշնորհ Ռուստամ սարկավագ Պողոսյանը։
«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել գնդերեց Նարեկ Պետրոսյանի մասին։
«Դժվարինն ինքը հաղթահարող էր, սիրում էր կատարել և ուրախ ասեր՝ արված է, պատրաստ է ուրիշ հանձնարարություններ կատարելու։ Չէ, Նարեկը հաղթող տեսակ էր»,- ասում է ՀՕՊ զորքերի գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը։
ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը նշում է, որ պատերազմի հենց առաջին օրը գնացել է ռազմաճակատ՝ լինելու գնդերեցների կողքին։
«Բացի նրանից, որ հոգևոր աջակցություն էր տալիս, աղոթում էր զինվորների համար, նաև կենցաղային ամենափոքրիկ ծառայությունն էր փորձում մատուցել զինվորներին, որպեսզի նրանց ծառայությունը թեթևանա։ Մոտակայքից սագեր էր որսացել և խորոված էր սարքում, առավոտյան 7-ից մինչև ժամը երկուսը 5 սագը փոքր, մարմանդ կրակի վրա խորովեց զինվորների համար, որպեսզի ծուխը չերևա ու թշնամին չտեսնի»,- պատմում է գնդերեց Գոռ Գյուրջյանը։
Գոռ սարկավագ Գյուրջյանը նշում է, որ գնդերեց Նարեկ Պետրոսյանն անընդհատ ասել է՝ քաջ հովիվը պետք է իր անձը տա իր հոտի համար, ինքն իրեն համարում էր զինվորների հովիվ։
«Առանց մտածելու, առանց տատանվելու, առանց որևէ ինչ հաշվի առնելու մեկնեց Ղարաբաղ և ինչպես որ ծնունդը ունեցավ Արցախում, այնպես էլ, ցավոք սրտի, կնքեց իր մահկանացուն»,- ասում է ՀՕՊ զորքերի գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ գնդերեցին մի ամերիկահայ նոր մեքենա է նվիրել
- Առաջնագծի հոգևորականները
- Բագրատ Սրբազանի՝ Նարեկ և Ռուստամ սարկավագների հետ վերջին զանգերն անպատասխան են մնացել
- Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
- Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
- Առաջնագծում՝ գնդերեցներ ու քահանաներ կամավոր սկզբունքով
- ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա
- Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել
- Շուշիում վիրավորված լրագրող. Ինձ տեղափոխել է սարկավագն ու աղոթել ինձ համար
- Գնդերեցները երգելով գնում են առաջնագիծ
- Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն է տվել Մայր Աթոռում ծառայող նորապսակ սարկավագներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան