2021 թվականի պետական բյուջեից 683 մլն 877 հազար դրամ կհատկացվի ՍԴ-ին
«ՍԴ գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին պետբյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, ինչը ՍԴ-ի 2020-ի հաստատված բյուջեի համեմատ ավելի նվազ կլինի»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը:
Նա տեղեկացրեց, որ ՍԴ-ի 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատությունն իրականացնելուն, իսկ երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է։
«ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ, որի 89.3 տոկոսը ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը։ Ի տարբերութուն 2020 թվականի հաստատված բյուջեի՝ 2021-ի բյուջետային հայտը նվազել է 23.227 մլն դրամի չափով»,- նշեց Սամվել Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականի պետբյուջեից ԱԺ-ին կտրամադրվի 6 մլրդ 98 մլն դրամ
- 2021-ի բյուջեից ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 210 մլրդ 87 մլն դրամ գումար
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան