
2021-ի բյուջեից արդարադատության նախարարությանը կտրամադրվի 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ
«ՀՀ արդադատության նախարարությանը 2021 թվականին պետբուջեից կհատկացվի 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարում նախարարության կողմից իրականացվելու է 8 ծրագիր։
«Արդադատության նախարարությանը ծրագրերի իրականացման նպատակով 2021-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ: 2020 թվականի համեմատ լրացուցիչ հատկացվել է 3 մլրդ 34 մլն 436 հազար դրամ, որից 2 մլրդ դրամը հատկացվելու է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի՝ հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված դատարանների շենքի կառուցման, տեխնիկական ապահովման նպատակներով»,- ներկայացրեց արդարադատության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականի պետական բյուջեից 683 մլն 877 հազար դրամ կհատկացվի ՍԴ-ին
- 2021 թվականի պետբյուջեից ԱԺ-ին կտրամադրվի 6 մլրդ 98 մլն դրամ
- 2021-ի բյուջեից ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 210 մլրդ 87 մլն դրամ գումար
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին