Արցախի դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում. ՄԻՊ
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը 2020-ին շեշտակի աճել է, ստացված բողոքների թիվը էականորեն ավելացել է»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, կանխատեսվում է, որ հաջորդ տարի այդ ծանրաբեռնվածությունն էլ ավելի է ավելանալու՝ պայմանավորված թե՛ գործունեության ոլորտների ընդլայնմամբ և թե՛ ստեղծված իրավիճակով։
Ըստ Թաթոյանի, 2020-ի միայն մինչև հոկտեմբերի 31-ը ստացվել է 8500 բողոք՝ 12 հազար անձի վերաբերյալ. այս տվյալների մեջ չեն մտնում ՄԻՊ-ի այցերը քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլ վայրեր: Տվյալների մեջ չեն մտնում նաև ՄԻՊ-ի փորձաքննություններն օրենսդրական ակտերի վերաբերյալ, ՍԴ ներկայացվող դիմումները, դատական ատյանների, միջազգային մարմինների հետ աշխատանքները, ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային ուսումնասիրությունները՝ միջազգային կոնվենցիոն մարմինների հետ աշխատանքներում:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիային և թշնամու կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելուն՝ ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ փաստ է՝ Արցախի դեմ զինված հարձակումներին մասնակցող ահաբեկիչները, ջիհադիստները պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում ևս:
«Միջազգայնորեն հաստատված փաստ է, որ կան Արցախի դեմ զինված հարձակումների մասնակցող ահաբեկիչներ, ջիհադիստներ: Միջազգային մի մարմնում վարույթ է սկսված՝ մեր դիմումի հիման վրա: Առնվազն պետք է արձանագրենք երեք կարևոր փաստ: Առաջին՝ կան ահաբեկիչներ և ջիհադիստներ, երկրորդ՝ այդ ահաբեկիչներն ու ջիհադիստները կատարում են պատերազմական հանցագործություններ և դաժանություններ և երրորդ՝ նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում»,-վստահեցրեց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է. ԱԳՆ-ն՝ Ստեփանակերտի և Շուշիի թիրախավորման մասին
- Արցախի նախագահը՝ Լավրովին. Հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին
- Թուրքիային զայրացրել է ահաբեկիչների վերաբերյալ Ժորժ Աբրահամյանի տեսանյութը` հեռարձակված Իրանի հեռուստատեսությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան