Իտալիայի Կարբոնյանո համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև հայտնում է, որ Կամպոբասսոյի քաղաքային խորհուրդն էլ դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ։
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Կարբոնյանո և Կամպոբասսոյի համայնքներին, համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու