Արտակ Բեգլարյան. Շուշիում կան վիրավորներ
«Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, քաղաքացիական օբյեկտները բավականին ինտենսիվորեն թիրախավորվել են, ինչի հետևանքով կան վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, մեծ ավերածություններ»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, այս պահին տվյալները ճշտվում են, դեռևս հստակ ծավալներ ու թվեր չկան։
Բեգլարյանի խոսքով, Մարտունի քաղաքը նույնպես ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորման ներքո է եղել։ Քաղաքացիական օբյեկտներում առկա են ավերածություններ, բարեբախտաբար մարդկային կորոստներ, վիրավորներ չկան։ Կրակի տակ եղած գյուղական բնակավայրերում ևս վիրավորներ չկան։
«Տեղյակ եք, որ երեկ Ստեփանակերտ քաղաքը հերթական անգամ թիրախավորվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով քաղաքացիական երկու անձինք են վիրավորվել։ Մեկն արձանագրվել է ծննդատան հարակից հատվածում՝ հանրային նշանակության տարածքում, մյուսը՝ կենտրոնական շուկայի տարածքում բնակելի հատվածում»,- ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, դա նշանակում է, որ ադրբեջանական ուժերը շարունակում են դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ սկզբունքերի ու նաև հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարված համաձայնության։
ՄԻՊ-ը նշեց, սա հերթական օրինակն է, որ Ադրբեջանը չի պահում քաղաքական պայմանավորվածություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Արցախի խաղաղ բնակիչները շարունակում են թիրախավորվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից
- Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
- ՄԱԿ-ը ենթադրաբար որպես ռազմական հանցագործություն է որակել Հադրութում 2 հայ գերիների սպանությունը. ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել՝ 142 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
- Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից. Արցախի ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում
- Արտակ Բեգլարյան. Ի՞նչ հումանիտար համաձայնություն