Պուտին. ՌԴ-ն անում է հնարավոր ամեն բան, որ ԼՂ հակամարտությունն ավարտվի
«Ռուսաստանի Դաշնությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղում իրավիճակը կարել էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի։
«Գիտե՞ք, Ռուսաստանն անում է ամեն բան, որպեսզի փրկի մարդկանց կյանքերը, որոնք կանգնած են հակառակ կողմերում ու մինչ այս պահը, ցավոք, իրար տեսնում են ինքնաձիգների նշանառությամբ, միմյանց նկատմամբ զենք են օգտագործում՝ հասնելու այն նպատակներին, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաև բանակցային խաղաղ գործընթացի միջոցով»,-հայտարարել է ՌԴ նախագահը՝ Ազգային միասնության օրվա առթիվ կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Պուտինը վերջապես բացահայտեց Արցախյան հակամարտության իր լուծումը
- Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
- Լևոն Տեր-Պետրոսյան․ Եթե չեք հասկանում, թե ինչ է ասել Պուտինը, ապա վա՜յ մեզ
- Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
- Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները
- Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը․ Պուտին
- Պուտինը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում