ՈւԵՖԱ-ն հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղարին ֆուտբոլային գործունեությունից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին ֆուտբոլային ցանկացած գործունեությունից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, խստագույնս պատժել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին։ Վերջինս սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել էր ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել էին տեսնել այն և պահպանել:
Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն գործը կքննի ըստ էության։
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի վերաբերյալ
- Ադրբեջանում վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ. Արթուր Մարտիրոսյան
- ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական ակումբին ռազմական ողջույնի համար
- ՈՒԵՖԱ-ն արգելել է Հայատանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը
- ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին