Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 295 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 295 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 46 817 դեպք: Ապաքինվել է ևս 2 537 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 31 170:
Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 19 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 381:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 004 քաղաքացի, ստացիոնարում դիտարկման տակ է՝ 4 355 մարդ, կովիդ-հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 2 428: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 943 դեպք, ապաքինվել էր 1 833 պացիենտ:
Հիշեցնենք, որ Վրաստանում այսօրվանից շնչադիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին