Գյոռբագյոռ-2020-ը շարունակվելու է. ՊՆ ներկայացուցիչ
Այսօր ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ, մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիս-արևելյան անտառոտ հատվածում, փորձել են հարձակման փորձ իրականացնել։ Ստեփանակերտում կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ իրենք գործողությունների համար խոսուն վերնագիր են ընտրել՝ «գյոռբագյոռ», քանի որ թուրքերը շատ լավ հասկանում են, թե ինչ է դա նշանակում։
«Գյոռբագյող-2020-ը շարունակվելու է»,- ընդգծեց նա։
ՊՆ ներկայացուցչի խոսքով, մի քանի անգամ նշել է՝ այն ձորակները, անտառները, այն հատվածները, որոնք ոմանք ասում են՝ մի ձեռքի բազկի երկարություն է մնացել հասնելու Արցախի մայրաքաղաք, իրենց համար դառնալու է դժոխք։
Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով։
«Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել։ Կորցրել է 2- 3 միավոր զրահատեխնիկա, ետ է շպրտվել»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ կիրառվում է օդուժ, հրետանի, ոչ շատ մեծ քանակով, առանձին տեղերում, որտեղ որ հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը երբեմն բարձրանում է։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն
- ՊՆ. Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի ևս մեկ ԱԹՍ
- Բերձորից հարավ-արևելք ընկած հատվածում թշնամին այսօր արդեն կորցրել է 5 տանկ և 2 ՀՄՄ. ՊԲ
- ՊՆ. Հարավում գրոհող երեք տանկ է խոցվել
- Թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել. ՊԲ
- Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի շրջափակման և ոչնչացման գործողություններ. ՊՆ
- Ադրբեջանի բնակիչները համացանցում ծաղրում էին Ալիևին. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամին կորցնելով զգալի թվով կենդանի ուժ՝ հետ է շպրտվել ելման բնագծեր. ՊՆ ներկայացուցիչ
- Արևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 տանկ, առգրավվել 1 ՀՄՄ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին