Բայդենի շտաբից հայտնել են, որ նրանք պատրաստ են դատարանում ընտրությունները վիճարկելու
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոժեֆ Բայդենի շտաբը պատրաստ է դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու հանրապետականների փորձերին: Այս մասին հայտարարել է Դեմոկրատների շտաբի խորհրդական Բոբ Բաուերը ՝ Բայդենի նախընտրական քարոզչության կայքում հեռարձակված տեսակոնֆերանսի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք հանրապետականների դատարան դիմելու ցանկացած փորձի»,-ասել է նա հավելելով․
«Եթե Նախագահ Դոնալդ Թրամփը փորձի ԱՄՆ Գերագույն դատարանում ապացուցել, որ արդեն իսկ տրված քվեաթերթիկները չպետք է հաշվարկվեն, ապա նրան սպասվում է ամենամեծ անհաջողությունը, որը երբևէ ունեցել է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին