Հիմա մեր ներուժը, ինքնակազմակերպվածությունը, կառավարումը շատ ավելի լավ վիճակում է. Հովհաննիսյան
«Հայաստանի հատվածներում այսօր առնվազն Գեղարքունիքում հայկական ՀՕՊ-ի կողմից երեք թշնամական ԱԹՍ է խոցվել։ Այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում»,- Ստեփանակերտում կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին։
Նա նշեց, որ այս պահին չի կարող ասել ՀՀ սահմանին խոցված ԱԹՍ-ները հարվածային էին, թե հետախուզական, քանի որ շատ արագ և ուշ ժամի են խոցվել, մութ ժամանակահատվածի մասին է խոսքը:
Հարցին՝ ինչքանո՞վ է անվտանգ դեպի Արցախ Քարվաճառով անցնող ճանապարհը, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այսօր այդ ճանապարհով է անցել, և այն շատ անվտանգ է:Հովհաննիսյանը պատասխանելով հարցերից մեկին՝ ասաց. «Ես չեմ ասում ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն մեզ համար ծանր օրեր։ Բայց, կարծում եմ, 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել, հիմա մեր թե ներուժը, թե ինքնակազմակերպվածությունը, թե կառավարումը շատ ավելի լավ վիճակում են»։
Հարակից հրապարակումներ`
- Գյոռբագյոռ-2020-ը շարունակվելու է. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ. Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն
- ՊՆ. Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի ևս մեկ ԱԹՍ
- Շատջրեք գյուղի հատվածում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ․ Շ․ Ստեփանյան
- ՊՆ. Հարավում գրոհող երեք տանկ է խոցվել
- Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի շրջափակման և ոչնչացման գործողություններ. ՊՆ
- Ադրբեջանի բնակիչները համացանցում ծաղրում էին Ալիևին. ՊՆ ներկայացուցիչ
- ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին