Արցախի ՄԻՊ-ը ճշտում է ադրբեջանցիների կողմից Տող գյուղի բնակչի գլխատման լուրը
«NBC լրատվամիջոցի լրագրողին Տող գյուղից մազապուրծ փախած քաղաքացիներից մեկը տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողները գլխատել են իր հարևաններից մեկին, ինչպես նաև սպանել են մեկ այլ տարեց անձի՝ 82 տարեկան»։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Արցախի ՄԻՊ արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, այս պահին եղած տեղեկություններով, Հարդրութի շրջանի Տող գյուղում գլխատվածի անունը եղել է Մայոր, ազգանունը ճշտվում է։
«Նաև այս դեպքն ի նկատի ունեի, երբ նշեցի, որոշ տեղեկություններ ունենք քաղաքացիական անձանց սպանությունների մասին, բայց այս դեպքերը դեռևս վիճակագրության մեջ չենք ներկայացնում, քանի որ բոլոր հանգամանքները դեռ պարզված չեն»,-ասաց նա։
Բեգլարյանի խոսքով, լուրջ կասկածներ ունեն, որ բոլոր այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական զինծառայողները մուտք են գործել ու գտել են քաղաքացիական անձանց, կատարել են բազմաթիվ հանցագործություններ նրանց հանդեպ։
Արցախի ՄԻՊ-ը հիշեցրեց Ադրբեջանում գերության մեջ Միշա Մելքումյանի մահվան մասին, նկատեց՝ լուրջ կասկածներ կան, որ նա սպանվել է, քանի որ հարազատները պաշպանի գրասենյակին հայտնել են, որ պապիկը առողջական էական խնդիր չի ունեցել։
«Դա նշանակում է, որ Միշա Մելքումյանն այնտեղ ենթարկվել է խոշտանգումների, կտտանքների, ինչի հետևանքով մահացել է գերության մեջ»,-ասաց ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի կողմից վնասվել են Արցախի դպրոցների 27-28 տոկոսը
- Արտակ Բեգլարյան. Շուշիում կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին