Բայդենն ընտրությունների ձայների հաշվարկով ներկա պահին առաջ է անցնում Թրամփից՝ 213-118
Ավարտվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեարկության փուլը, սկսվեց ձայները հաշվելու ժամանակը:
ԱՄՆ-ում նախագահն ըտրվում է ոչ թե ձայների առավելագույն թվի արդյունքում, այլ ըստ նահանգների ընտրական կոլեգիայի անդամների թվի: Եթե այս ամենը շատ պարզ բացատրվի, պիտի ասվի այսպես, որ ամեն նահանգ, կախված իր բնակչության թվից, ունի միավորներ:
Օրինակ Կալիֆորնիան ունի ընտրական կոլեգիայի 55 անդամներ, ուրեմն կարելի է ասել ունի 55 միավոր: Այսինքն, եթե այս նահանգում ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տալիս է օրինակ դեմոկրատ թեկնածուին, վերջինս ստանում է 55 միավոր: Եթե ասենք Մերիլենդ նահանգում մեծամասնությունն իր ձայնը տալիս է հանրապետական թեկնածուին, ապա վերջինս ստանում է 10 միավոր, ըստ այդ նահանգի ընտրական կոլեգիայի անդամների թվի: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հաղթելու համար տվյալ թեկնածուն պիտի ստանա առնվազն 270 «ընտրական ձայն», ինչպես որոշել էինք ասել` 270 միավոր:
Եվ այսպես, Երևանի ժամանակով նոյեմբերի 4-ին առավոտյան ժամը 9-ի տվյալներով, Դոնալդ Թրամփը ստացել է 118, նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենը` 213 ձայն:
Սակայն նորից շեշտենք, որ վերջնական արդյունքը կարող է հրապարակվել ավելի ուշ, հատկապես Ֆլորիդա նահանգի տվյալները ստանալու արդյունքում:
Համաճարակի պատճառով այս տարի վաղաժամ ընտրություններին մասնակցել են աննախադեպ մեծ թվով ամերիկացիներ, մոտ 100 մլն: Ոմանք դա արել են ընտրատեղամասերում, մյուսները մասնակցել են փոստային եղանակով: Ի դեպ, նամակների եղանակով մարդիկ որոշ նահանգների օրենքների համաձայն, կարող են իրենց քվեաթերթիկն ուղարկել հենց ըտնրությունների օրը, ինչը նշանակում է, որ այդ նահանգից ընտրողների ձայների հաշվարկը կարող է տևել մի քանի օր:
Ընտրությունների վերջնական արդյունքներին կարող է համաձայն չլինել թեկնածուներից որևէ մեկը, ինչի արդյունքում հարցը տեղափոխվում է Գերագույն դատարան: Սա էլ նշանակում է, որ հայտարարությունն այն մասին, թե ով է հունվարից ստանձնելու կամ վերստանձնելու ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, կարող է հրապարակվել միայն մի քանի շաբաթ անց:
1992 թվականից ի վեր գործող որևէ նախագահ պարտություն չի կրել վերընտրվելու ժամանակ: Հիմա Թրամփը փորձում է չլինել բացառություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին