«Գանձասար-Կապան»-ը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության պրեմիեր լիգայի 11-րդ տուրում կայացել է «Արարատ» և «Շիրակ» հանդիպումը։ 4 ։ 0 խոշոր հաշվով հաղթեցին երևանցիները։ Գոլերի հեղինակ դարձան Իգոր Ստանոևիչը, Մորի Կոնեն, Խուան Բրավոն և Զավեն Բադոյանը:
Նոյեմբերի 3-ին պետք է կայանար նաև «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» խաղը։ Կապանցիները չեն ներկայացել հանդիպմանը։ Բանն այն է, որ ակումբը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, տեղեկացնելով, որ թիմը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները