Սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում՝ նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Ստորև ներկայացվում է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից հատված։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը՝ Լավրովին. Հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին
- Սերգեյ Լավրով. ԼՂ-ում Մերձավոր Արևելքից բերված գրոհայինների թիվը հասնում է 2 հազարի
- Դատախազությունը նոր տվյալներ է ներկայացնում Արցախի դեմ գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին
- ՄԻԵԴ հավաստի ապացույցներ են ներկայացվել Արցախում թուրքական ուժերի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ
- Դատախազությունը հրապարակել է սիրիացի ահաբեկչին առաջադրված մեղադրանքները
- ՔԿ. Սիրիայի քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերuը կալանավորվել է