Տիգրան Աբրահամյան. Զուգահեռ իրականության մեջ ոմանք փորձում են սեփական կինոն նկարեն
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տեղեկատվական աղմուկը, բռակը շատ ժամանակ նույնիսկ պաշտոնական տեղեկատվությունն է խլացնում։
Զուգահեռ իրականության մեջ ոմանք փորձում են սեփական կինոն նկարեն, իրադարձությունները սեփական պատկերացումների, որոշ դեպքերում՝ ֆանտազիայի, իսկ կոնկրետ դեպքերում՝ իրենց անձի շուրջ կառուցել, ինչը որպես կանոն հեռու է օբյեկտիվ իրականությունից։
Արդյունքում պաշտոնական լրահոսը իրադարձություններն այլ պատկերի մեջ են ներկայացնում, որոշները՝ լրիվ այլ։
Արդյունքում վտանգվում է պատերազմական իրադրությունում պետական տեղեկատվական քաղաքականության իրացումը, իսկ տեղեկատվական կոնտռաստը սկսում են գերիշխող լինել։
Ժամանակին այս ռիսկերը չչեզոքացնելը շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու բոլոր գործընթացների վրա՝ բուն պատերազմականից բանակցային գործընթաց»։
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր կառույցի, ինստիտուտի արդյունավետությունից է կախված ընդհանուր խնդրի կատարումը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի ԱԹՍ-ների բազաները պետք է ոչնչացնել՝ ինչ գնով էլ լինի
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված- չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին, իսկ մենք պետք է թույլ չտանք
- Տիգրան Աբրահամյան. «Բայրաքթարներ»-ի խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ են փոխանցում
- Տիգրան Աբրահամյան. Զորքերի տեղաշարժերը ավտոբուսներով պետք է արգելել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան