2021 թվականի պետբյուջեից ԱԺ-ին կտրամադրվի 6 մլրդ 98 մլն դրամ
«ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացված 2021 թվականի բյուջեն կազմում է 6 մլրդ 98 մլն դրամ»,- խորհրդարանում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեին։
Ներկայացնելով, թե հատկացվելիք գումարն ինչ ծրագրերի համար է օգտագործվելու՝ նա նշեց, որ ԱԺ գործունեության ապահովման ու օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայությունների իրականացմանը տրամադրվելու է 5 մլրդ 620 մլն դրամ, կամ հատկացվելիք բյուջեի 92.2%-ը։
Նրա խոսքով, ներկայացված բյուջեն 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 մլն դրամով, կամ՝ 0.2%-ով։
«Մյուս միջոցառումը նախատեսված է պետական ծառայողների վերապատրաստման համար, որը 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ մնացել է անփոփոխ և կազմում է 1 մլն 260 հազար դրամ։ Երրորդը ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումն է, որի համար նախատեսված է 60 մլն դրամ, ինչը 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 5.5 մլն դրամով, կամ՝ 8.4%-ով։
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները ևս նվազել են 11.4 մլն դրամով՝ կազմելով 174.8 մլն դրամ։ Նվազումներ են տեղի ունեցել նաև տեխնիկական հագեցվածության բարելավման համար նախատեսված միջոցառման ծախսերում. 2021 թվականին նախատեսվող միջոցները կազմում են 150 մլն դրամ, ինչը 32.5%-ով պակաս է 2020 թվականի հաստատված բյուջեից։ Շենքային պայմանների համար նախատեսված միջոցառման համար հատկացվելու է 53.8 մլն դրամ։ Իսկ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման համար հատկացվելու է 38.9 մլն դրամ»,- ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Ինչ վերաբերում է ոչ ֆինանսական միջոցներին, ապա Լիլյա Սիրականյանը նշեց, որ դրանցում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես՝ փոփոխություններ են տեղի ունեցել խորհրդարանական լսումների, բրիֆինգների թվերում.
«Նախնական ներկայացված հայտով՝ լսումների հետ կապված բրիֆինգների թիվը 9-ից դարձել է 12, իսկ ընդհանուր բրիֆինգների թիվը՝ 13-ից դարձել է 17։ Փոփոխություն է տեղի ունեցել նաև բարեկամական խմբերի մեջ՝ 61-ից հասնելով 68-ի»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է ունենանք հնարավորինս իրատեսական բյուջե այն պահի դրությամբ երբ այն հաստատվի. Արկադի Խաչատրյան
- 2021-ի բյուջեից ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 210 մլրդ 87 մլն դրամ գումար
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր
- ԱԺ-ն սկսեց 2021 թ պետական բյուջեի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին