Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշին էլ պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։
Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։
Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան»,-նշված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան