Սուրեն Սարգսյան. ԱՄՆ այս ընտրությունները բացառիկ են
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Այս ընտրությունները բացառիկ են: Թրամփը շուրջ 5 միլիոն ավելի ձայն է հավաքել քան նախորդ ընտրություններում: Բայդենը ավելի շատ ձայն է հավաքել, քան որևէ նախագահ ԱՄՆ պատմության մեջ: Փոստային ծառայության միջոցով նախապես քվեարկել են շուրջ 100 մլն մարդ, ինչը բացառիկ թիվ է:
Սակայն, հենց այս պահին Բայդենը Թրամփից կարծես առաջ է անցել ընտրիչների ընդամենը մեկ ձայնի շնորհիվ: Այսքան մոտ թվերով նախագահի ընտրություն նշանակում է մյուս թեկնածուի կողմից միանշանակ բողոքարկում, քանի որ ըստ նախնական տվյալների Թրամփը կունենա 268 քվե:
Հենց սա է պատճառը, որ դելեգիտիմացվում է Բայդենի հաղթանակը և Թրամփը չի ընդունում իր պարտությունը: Արդեն երկրորդ օրն է հաշվարկվում և վերահաշվարկվում են ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում: Թրամփը արդեն բողոքարկում է արդյունքները: Նա կասկածելի է համարում, որ հաշվարկների վերջին րոպեներին տարբեր նահանգներում, որտեղ նա առաջատար էր, դեմոկրատները լրացուցիչ ձայներ են ստացել և առաջ անցել:
Ինչպես ասում էի նախկինում, նման պայմաններում Թրամփի հաղթանակը հերոսություն կլիներ, սակայն Բայդենի հաղթանակ էլ հեշտ չի տրվելու:
Թրամփը չի հանձնվելու և պայքարելու է մինչև սպառվեն բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները: Նա չի կարող ընդունել իր պարտությունը ընդամենը 2-3 ձայնի պատճառով մանավանդ, եթե կասկածներ ունի հաշվարկների մասով: Առայժմ Թրամփը մինչ հունվարի 20-ը նախագահ է դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ում ընտրությունների մեկնարկը տրված է
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ն նոր նախագահի պարագայում ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ում սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան