Անկարան սպառնում է վրեժով «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման արգելքին
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները հետագա վատթարացման վտանգի ենթարկեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խոստացավ վրեժ լուծել Ֆրանսիայում «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման գործողությունների դադարեցման ու արգելքի որոշման հետ։ Այս մասին գրում է EU Observer-ը։
Նշվում է, որ «Գորշ գայլերը» են կապված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ։
«Մենք հնարավորինս խստագույն կերպով կարձագանքենք այս որոշմանը», - նախօրեին ասել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ «Գորշ գայլերը» խտրականություն և ատելություն են սադրում։
Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի Վիեն, Դիժոն, Լիոն քաղաքներում ծայրահեղ թուրքերը՝ «Գորշ գայլերը», որ ուղղակի Էրդողանի վերահսկողության տակ են, հակահայ ցույցեր էին կազմակերպել, պղծել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։
Հարակից հրապարակումներ`
- «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում արգելվում է
- Ֆրանսիան հայտարարեց թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման լուծարման ու արգելման մասին
- Հայ համայնքը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը
- LeParisien. Ֆանսիական Դեսին քաղաքում հայերի վրա Գորշ գայլերի հարձակումների արդյունքում չորս ձերբակալված կա
- «Գորշ գայլերը» կարող են կովկասյան հակամարտությունը տեղափոխել Գերմանիա. Der Tagesspiegel
- «Գորշ գայլերի» նշանի արգելման պատճառով թուրք-ավստրիական հարաբերությունները լարվում ենլ
- «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը Թուրքիայի նախագահական ընտրություններին կսատարի Էրդողանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան