Ադոնց. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, կարծես թե, ավարտվել է
«Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում այս տարի տեղի ունեցած զարգացումները օբյեկտեիվ պատճառներով այդքան էլ հարուստ չեն եղել համեմատած նախորդ տարիների հետ»,- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Նա նշեց, որ զարգացումներն ավելի աղքատիկ են եղել, հիմնական դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է։
ԱԳ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին այն աջակցության համար, որ ցուցաբերել է պանդեմիայի դեմ այս համընդհանուր պայքարում նաև ֆինանսական միջոցներով. 98,5 միլիոն եվրոյի մեջ կա երկու կոմպոնենտ՝ նոր փող և վերահասցեգրված հին փող։
Ավետ Ադոնցի խոսքով, Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA, վավերացման գործընթացը, կարծես թե, ավարտվել է. «ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները, հաշվի առնելով նեքին պրոցեդուրաները, ավարտվել են վավերացման գործընթացը, սակայն կա երեք պետություն՝ Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանը վավերացման գործընթացի ավարտի մասին։
Սա շատ տեխնիկական է։ Վավերացման փաստաթուղթը կա, բայց պետք է պաշտոնապես տեղեկացվի Բրյուսելին, որի արդյունքում նոր ԵՄ-ն կճանաչի, որ CEPA-ի վավերացման գործընթացն ավարտվել է։ Դրանից հետո CEPA-ի 80 տոկոսին, որ հիմա իրականացման մեջ է, կավելանա նաև 20 տոկոսը։ Չնայած դրան, մենք արդեն ներկայացրել ենք մեր եվրոպական գործընկերներին, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել այդ 20 տոկոսը»։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հերթական նիստը
- Ավստրիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- Կուսումնասիրվի՝ ինչքանով է իրականացվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարեզը
- Մենք վճռական ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, Տուսկ
- ԵԽ-ն կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին