Արցախի ՊՆ. Թշնամու ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ-ի կողմից հաջողությամբ կասեցվել են
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:
Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:
Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նված ուղղություններում շարունակվում են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՊԾ. Լուսադեմին ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին
- Գեղարքունիքում խոցվել է թշնամու չորրորդ ԱԹՍ-ն. ՊՆ
- Գյոռբագյոռ-2020-ը շարունակվելու է. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ. Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն
- ՊՆ. Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի ևս մեկ ԱԹՍ
- Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ քաղաքացիական բնակչության համար փակ են. ՊԲ
- Բերձորից հարավ-արևելք ընկած հատվածում թշնամին այսօր արդեն կորցրել է 5 տանկ և 2 ՀՄՄ. ՊԲ
- ՊՆ. Հարավում գրոհող երեք տանկ է խոցվել
- Թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին