Շուշի բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:
Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:
Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:
Հ.Գ.
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԻՊԾ. Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով
- ԱԻՊԾ. Լուսադեմին ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին
- Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն #գյոռբագյոռ
- «Գյորբագյոր».Շուշիում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողության նոր անվանումը
- Շուշին՝ այսօր
- Հրթիռակոծված Շուշին՝ այսօր. ֆոտոշարք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան