Նախատեսել ենք բյուջետային համալրում, որը կկազմի 476 մլն դրամ. Զոհրաբ Մնացականյան
«Մեր հիմնական ուղղությունները 2020-21 թվականների համար մենք ձևակերպել ենք գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը, Հայատանի բարեփոխումների տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման աջակցությունը և հայապահպանության և արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացումը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ներկայացնելով արտաքին գերատեսչության գործողությունների առաջնահերթությունները:
Ներկայացնելով այն ուղղությունները, որոնցով պետք է ուժեղացվի արտաքին գերատեչության կարողություններ՝ նախարարը նշեց, որ երկու տարիների ընթացքում շարունակվել են բարեփոխումների գործընթացները, որի հիմքում ընկած է մեկ կարևոր նպատակ՝ մասնագիտական կարողությունների ամրապնդումը և արտաքին գործունեության հիմնումը բացարձակապես ազգային ռեսուրսի կարողությունների վրա՝ համադրելով 30 տարավա ընթացքում կուտակված ինստիտուցիոնոլ փորձը, նոր կադրային կարողությունների ամրապնդումը և այդ առումով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով Հայաստանը արդեն այն փուլում է, երբ բարեփոխումների արդյունքները հնարավորություն են տալիս էլ ավելի կանոնավորելու ծրագրավորված բարեփոխումների աշխատանքները և աշխատանքները կադրային կարողությունների ամրապնդման առումով:
ԱԳ նախարարը հիշեցրեց, որ գերատեսչությունը նպատակ ունի ընդլայնելու ներկայացուցչությունները աշխաևհի տարբեր կետերում և որոշ շտկումներ է մտցվել դրա մեջ՝ հաշվի առնելով այն իրողությունները, որ արձանագրվել են 2020-21թթ.:
«Վարչապետի ղեկավարմամբ մենք փորձել ենք պահպանել մեր նպատակները 2020-21 թթ., պահպանել բոլոր առումներով՝ գործողությունների և դրանց ֆինանսկան համալրմամբ»,- նկատեց մնացականյանը և տեղեկացրեց, որ նանխատեսել են բյուջեի լրացուցիչ հատկացում ԱԳՆ բարեփոխումների և կարողությունների ամրապնդման նպատակով:
Ըստ ԱԳ նախարարի, գերատեսչության նպատական է որ Հայաստանի դիվանագիտական ծախսերն իրականացվել բացառապես պետական բյուջեի միջոցներով և նվազեցվեն, կամ բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են և վերաբերում են անմիջապես դիվանագիտական գործունեության իրականացման գործառույքներին: Զորհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ առումով նախատեսել են բյուջետային համալրում, որը կկազմի 476 մլն դրամ:
Նախարարը հայտնեց, որ իրականացվել են բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս միջազգային և ազգային փորձի վրա հիմնված վերադասավորել մեր դիվանագիտական ներկայացուցչություններոըմ փոխհատուցումների համակարգը, որպեսզի հնարավոր լինի էլ ավելի բալանսավորել և ավելի ճշգրիտ համակարգ ներդնել, և այն վերաբերում է բոլոր դեսպանությունների կարողությունների հավասարաչափ զարգացմանը:
Զորհրաբ Մնացականյանը նշեց, որ խնդիրներից մեկը դիվանագիտական ներկայացուցչությունների կարողությունների բարելավումն է մարդկային ռեսուրսներով և 2021 թվականին նախատեսված է ավելացնել 8 հաստիք՝ կենտրոնական ապարատից դրանք տեղափոխելով օտրաերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան