«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանը Ստեփանակերտում թակարդում է պահում մի քանի տասնյակ լրագրողների
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դիմել է ՄԱԿ-ին և Եվրոպայի խորհրդին՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈւ կրակահերթի պատճառով մի քանի տասնյակ լրագրողներ ԼՂ-ից Հայաստան հասնել չեն կարողանում։
«Տեղական ու արտասահմանյան 80 լրագրողներ մնացել են թակարդում Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղում։ Նրանք չեն կարող հասնել Հայաստան՝ առանց իրենց կյանքը վտանգի ենթարկելու Ադրբեջանի զինված ուժերի կրակի ներքո։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին և Ադրբեջանին՝ անել ամեն հնարավորը քաղաքացիների տարհանումը թույլ տալու նպատակով»,- ասված է կազմակերպության թվիթերում հրապարակված հաղորդագրության մեջ։
80 local & foreign journalists trapped in Stepanakert, in Nagorno-Karabakh! They cannot reach #Armenia without risking their lives under fire from Azeri forces. RSF calls on the @UN, @coe and #Azerbaijan to do everything possible to allow the evacuation of civilians. pic.twitter.com/NU77ngHWIS
— RSF (@RSF_inter) November 5, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին