
Հունաստանում ևս համընդհանուր կարանտին է հաստատվում կորոնավիրուսի պատճառով
Հունաստանի իշխանությունները երկրում համընդհանուր կարանտին են մտցնում՝ կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով, գրում է Gazeta-ն։
Կարանտինը կտևի նոյեմբերի 7-ից 30-ը, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Համաճարակի մեկնարկից ի վեր սա Հունաստանում երկրորդ կարանտինն է: Առաջինը մարտ-ապրիլ ամիսներին էր:
Հունաստանում այս ողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 46 892 դեպք, մահվան դեպքերը` 673: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 48 միլիոն դեպք, ավելի քան 1,2 միլիոն հիվանդ մահացել է:
Նշենք, որ ներկայումս սահմանափակումներ են հաստատված Եվրոպայի երկրների մեծ մասում՝ ներառյալ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին