ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին ԼՂ-ում վերականգնել բանակցությունները
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կողմերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն ու վերականգնել բանակցությունները։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև կոչ է արել թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը, ինչպես նաև ամեն ինչ տանել կրակի դադերացման։
«Շաբաթվա ընթացքում ԼՂ հակամարտության գոտում իրադրությունը մնացել է լարված, շփման գծի ողջ երկայնքով եղել է փոխադարձ հրետակոծություն, թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտներ։ Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել ծայրահեղ զսպավածություն, ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակչությանն ուղղված հարվածներից, ինչպես նաև թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը»,- ասել է Զախարովան՝ կարևորելով հրադադարն ու լարվածության դեէսկալացիան հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղ կարգավորման հասնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան