Տոկիոյի մարզադաշտում փորձարկվել են COVID-19-ի հակաքայլերը
Տոկիոյի մարզադաշտում, որի տրիբունաները տեղավորում են 32 հազար հանդիսականի, փորձարկվել են COVID-19-ի հակաքայլերը։ Այդկերպ ստուգվել է երկրպագուների ներկայությունը ստադիոնում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Այնտեղ տեղադրված են տասնյակ տեսախցիկներ, սենսորներ և դիմակներ կրելու, երկրպագուների շարժը, ածխաթթու գազը վերահսկելու և քամու արագությունը չափելու սարքեր։
Ճապոնիայի կառավարությունը թույլատրում է մարզադաշտերն օգտագործել 50 տոկոս բեռնվածությամբ։ Նպատակ կա պարզել, թե արդյոք համավարակի ընթացքում մարզադաշտը կարող է անվտանգ լինել մարզասերների համար:
Արդյունքները կզեկուցվեն կառավարությանը և կօգտագործվեն օլիմպիական խաղերի ուղեցույցում։ Ենթադրվում է, որ տվյալները կվերլուծի ճապոնական Fugaka գերհամակարգիչը, որն օգտագործվել է գնացքներում, դասասենյակներում` կաթիլների տարածումը հսկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան