Փոխնախարար. Խախտվում է արցախցի ու հայաստանցի երեխաների ոչ միայն կրթության, այլև կյանքի ու առողջության իրավունքը
«Այսօր, երբ խոսում ենք աշակերտների նկատմամբ բռնությունից, պետք է հասկանլ, թե ինչպիսի բռնությունների են ենթարկվում արցախցի դպրոցականները Ադրբեջանի սանձազերծած լայնածավակ ագրեսիայի ընթացքում, երբ խախտվումէ շուրջ 33 հազար երեխաների կրթության իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպմնաը հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները նախորդ տարի որոշում են կայացրել նոյեմբերի առաջին հինգշաբթին նշել որպես դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օր։
Կառավարության ներկայացուցիչն ընդգծեց, բացի այդ, Արցախում ավերվել են զգալի թվով ուսումնական հաստատություններ, վերջին տվյալներով, 61 դպրոց ու 10 մանկապարտեզ ավերվել է։
«Կրթության իրավունքի խախտման, այս առումոբ բռնության թիրախ են դառնում Հայաստանի Հանրապետության սահմանմերձ գյուղերի սովորողները, քանի որ պատերազմի առաջին իսկ օրերից անվտանգության նկատառումներով, սահմանմերձ բնակավայրերի երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար եղանակով ու շուրջ տասը հազար սովորղներ հնարավորություն չունեցան սեպտեմբերի 28-ից դպրոց հաճախել»,-ասաց բանախոսը։
Նա ընդգծեց, որ Գեղարքունիքի մարզի Կութի և Սոթքի դպրոցները նույնպես թիրախավորվել են թշնամու կողմից, կրել վնասվածքներ։
ԿԳՄՍ պաշտոնյան ուշադրություն է հրավիրում, որ դպրոցների ու կրթական հաստատությունների շարունակական թիրախավորումը լրջագույն խնդիրներ է առաջացնում երեխաների առողջության, կյանքի իրավունքի, առողջության պահպանման, իր ընտանիքում ու բանկավայրում ապրելու իրավունքների իրացման առումով։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից. Արցախի ՄԻՊ
- Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 33 հազարից ավելի արցախցի զրկվել է կրթության իրավունքից