ՔԿ ներկայացուցիչ. Այս պահին տվյալներ ունենք 21 ռազմագերիների մասին
«Այս պահին նախնական ունենք 21 անձի վերաբերյալ հաստատված տվյալ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ պատասխանելով ռազմագերիների թվի ու առողջական վիճակի մասին հարցին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր Ադրբեջանում գտնվող 17 հայ ռազմագերիների մասին։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչն ասաց՝ տվյալներն անընդհատ փոփոխվում են, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի ու առանձին իրավաբանների կողմից դիմումներ են ներկայացվում Եվրոպական դատարան, որպեսզի կիրառվի հատուկ միջոց ու Ադրբեջանին պարտավորեցնեն ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաև պահպանել մարդասիրական միջազգային նորմերը՝ պահման պայմանների, բուժծառայությունների ստացման, չխոշտանգման և այլնի վերաբերյալ։
«Եվս երկու անձանց վերաբերյալ տվյալները ճշգրտվում են։ Խոսքը վերաբերում է զինծառայողներին»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչը։
Ռ. Վարդանյանի ներկայացմամբ, սոցցանցերում ու այլ աղբյուրներում ի հայտ եկած տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում, գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ տարբեր բնույթի քննչական գործողություններ ևս իրականացվում են։
«Քննություն է իրականացվել խոշտանգված, սպանված ռազմագերիների մասով, քննչական պահանջ է ուղարկվել միջազգային տարբեր իրավապահ մարմինների, որպեսզի պարզեն տվյալները և մեզ տրամադրեն։ Ոչ մի դեպք չի վրիպում նախաքննությունն իրականացնող մարմնի ուշադրությունից»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը բելգիացի պատգամավորին է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դեպքերը
- Արցախի ՄԻՊ. Չորս ռազմագերի սպանվել է
- Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը
- Փաստաբան. Ռազմագերիների առնչությամբ Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ
- Հայկական կողմը 5 ռազմագերիների մասով ստացել է ՄԻԵԴ-ի պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան