Հոկտեմբերի 5-ին ականապայթյունից վիրավորված Դավիթի քայլքը բարելավվել է
Առաջնագծում մեկ ամիս առաջ ականապայթյունից վիրավորված Դավիթն արդեն քայլում է։ Յոթ օրվա վերականգնողական բուժման արդյունքները ներկայացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.
«Անպարտելի ենք․․․ Փառք Հայ Զինվորին !!!
Մեր հերոս տղերքը ուժեղ են, ամուր ու պինդ՝ արագ ոտքի են կանգնում, տրամադրությունները՝ մարտական են ու հաղթական․
Դավիթը հոկտեմբերի 5-ին առաջնագծում է վիրավորվել՝ ականապայթյունից: Ստացված բեկորային վիրավորման պատճառով Դավիթի ձախ ոտնաթաթն ուներ շարժման սահմանափակում, կար մկանային գերլարում։
7 օրվա ընթացքում, ճիշտ վերականգնողական բուժման արդյունքում Դավիթի քայլքը բարելավվել է, ցավը նվազել է, հոդերի շարժումները մոտեցել են նորմային։
Բոլոր մեր Տղերքին ոտքի ենք կանգնեցնելու և հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ․․․»,- գրել է Մուրադյանն ու տեսանյութ հրապարակել։