ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի ժայռերը մագլցող դիվերսանտները ոչնչացվել են
«Այսօր թշնամին Կարմիր Շուկայի ուղղությամբ փորձել է մատակարարումներ իրականացնել, մեքենաներով ճեղքում կատարել։ Խոցվել են մի քանի մեքենա, այդ թվում անձնակազմով բեռնված մեքենա»,- տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա ներկայացմամբ, հակառակորդը փորձում է տարբեր ուղղություններով ամենաչնչին հաջողությունը գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը։
«Բայց մեր զորքերը, վճռականությունն անսասան են»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով՝ հաղթելու ենք։
Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ Շուշի-Բերձոր ճանապարհով երթևեկել, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, չի թուլատրվում, չնայած Լիսագորի հատվածը երեկ մաքրվել է ու պարեկային ծառայություն է իրականացվում։
«Զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, քանի որ կարող են հրետակոծել, դիվերսիոն խմբերը վնաս պատճառել մարդկանց, մեքենաներին, այս պահին չի թույլատրվում այդ ուղղությամբ երթևեկել»,- ասաց նա։
Բանախոսը նշեց, որ Շուշիի մատույցներում՝ Քարին տակի ու այլ ուղղությամբ որոշ վարձկաններ ու դիվերսանտներ փորձել են ժայռերը մագլցել, բայց ոչնչացվել են՝ մնալով ժայռերի տակ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում թիրախավորվում են նաև լրագրողները. Արծրուն Հովհաննիսյան
- ՊՆ ներկայացուցիչ. Վարձկաններն ու դիվերսանտները վերջին օրերին որևէ տեղ որևէ կերպ չեն կարողանում առաջանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան