Garmin ընկերության միջոցներ կձեռնարկի որպեսզի իր արտադրանքը չօգտագործվի Բայրաքթարների արտադրությունում
ԱՄՆ Հայ դատի գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Garmin ընկերության տարածած հաղորդագրության մասին, որում ասվում է, որ միջոցներ կձեռնարկի որպեսզի իր արտադրանքը չօգտագործվի թուրքական Բայրաքթարների արտադրության մեջ:
«Garmin ընկերության ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ մեր արտադրանքներից մեկը ներառված էր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախ)`անմեղ քաղաքացիական անձանց սպանելու համար: Մենք դատապարտում ենք այս բռնությունը ամենախիստ արտահայտությամբ, և ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Այս անօդաչու թռչող սարքերում օգտագործվող Garmin արտադրանքը առևտրային, ոչ ռազմական արտադրանք է, որը լայնորեն մատչելի է սպառողի համար: Այն նախատեսված չէ ոչ ռազմական նպատակների համար, ոչ էլ՝ նույնիսկ անօդաչու թռչող սարքերում օգտագործելու համար: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են մեր արտադրանքներն հայտնվել անօդաչու թռչող սարքերում, և դրանից հետո մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք՝ այս նպատակի համր մեր սարքավորումները օգտագործումից պաշտպանելու համար: Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս փաստի վրա հրավիրեցին մեր ուշադրությունը»,- ասվում է տարածված հայտարարության մեջ: