Իտալական չորս շրջաններ, ներառյալ Միլանը, կրկին հայտնվել են կորոնավիրուսային արգելափակման մեջ
Իտալիայի չորս շրջաններ հայտնվել են «կարմիր գոտու» արգելափակման մեջ, խիստ սահմանափակումներ են դրվել մարդկանց՝ տնից դուրս գալու պայմանների վրա։ Նախօրեի երեկոյան հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, գրում է AP News-ը։
Այն, ինչ վարչապետն անվանեց «շատ խիստ» սահմանափակումներ, սկսվում են վաղվանից՝ հյուսիսում գտնվող Լոմբարդիայի, Պիեմոնտի և Վալե դ’Աոստայի համար և Իտալիայի թերակղզու հարավային հատվածը կազմող Կալաբրիայի համար:
Արգելափակումը նպատակ ունի մեղմացնել COVID-19 վարակի ալիքը և կանխել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը դեպքերով: Առնվազն երկու շաբաթ տևողությամբ արգելափակումը կվերաբերի Իտալիայի 60 միլիոն բնակիչներից մոտ 16,5 միլիոնին և կներառի նաև երկրի ֆինանսական մայրաքաղաք Միլանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին