Թուրքիան Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա է կառուցում
Լրատվական որոշ աղբյուրներ հայտնում են, որ թուրքական բանակը սկսել է ռազմաբազայի կառուցումը Սիրիայի հյուսիսում գտնվող Ռիֆ Ալ-Ռաքա նահանգի Այն Իսա քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող միջազգային ճանապարհի հարևանությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
2019-ի հոկտեմբերին ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ զինյալներին վտարելուց հետո, թուրքական զինուժը հաստատել է տարածաշրջանում իր վերահսկողությունը:
Սա թուրքական բանակի հինգերորդ հենակետն է, որ գնտվում է Ալ-Հասաքա-Հալեպ-Ռաքա նահանգի միջազգային ճանապարհի վրա:
Թուրքիան փորձում է ավելի ծավալուն դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Միջամտություններ կատարելով տարածաշրջանային իրադարձություններին, այդ թվում՝ ԼՂ-ի պատերազմին, Միջերկրածովյան ջրերի շուրջ, ինչպես նաև Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնելով, Թուրքիան փորձում է իր օգտին փոխել տարածաշրջանային զարգացումների արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան