ԱՄՆ-ի ավելի քան 100 կոնգրեսական դիմել է USAID-ին՝ աջակցել Արցախում պայթուցիկ զենքերի հեռացման գործում
ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոկսը, Կոնգրեսի 100 անդամների հետ միասին, նամակ է հղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID)՝ հորդորելով տրամադրել կարևոր ֆինանսավորում Լեռնային Ղարաբաղում պայթուցիկ վտանգների զենքերի հեռացման համար:
Նշվում է, որ վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները հանգեցրել են պայթուցիկ աղտոտման բարձր մակարդակի` ներառյալ հրթիռներ, հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք օգտագործվում են տարածաշրջանում: Պատերազմի արդյունքում տեղահանվել են հազարավոր անմեղ մարդիկ և նրանք, ովքեր մնացել են իրենց քաղաքներում, բախվում են չփայթած զինամթերքի վտանգին, այդ թվում՝ կարմիր ժապավեններով ծածկված խիստ վտանգավոր կլաստերային զինամթերքի, որոնք հատկապես գրավիչ են երեխաների համար:
ԱՄՆ-ի օգնությունը անհապաղ անհրաժեշտ է այս ճգնաժամի դեմ պայքարելու համար՝ արտակարգ պայթուցիկ նյութերի քարտեզագրման և հեռացման ֆինանսավորմամբ, ռիսկերի կրթության ավելացման և տվյալների կառավարման օժանդակությամբ, որը կպաշտպանի խաղաղ բնակչությանը և կաջակցի տարածաշրջանում օգնություն տրամադրող մարդասիրական կազմակերպությունների որոշումների կայացմանը:
«Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունը հումանիտար ճգնաժամ է, որն անհապաղ միջազգային ուշադրության կարիք ունի: Նույնքան կարևոր է, որ ԱՄՆ-ը պահպանի ֆինանսավորումը տարածաշրջանում հումանիտար ականազերծման համար: Հպարտ եմ, որ միանում եմ իմ երկկուսակցական գործընկերներին` USAID-ին ուղղված այս կարևոր անհրաժեշտության համար», - ասում է կոնգրեսական Քոկսը:
Ստորագրված նամակում կոնգրեսականները գրել են. «Հաշվի առնելով խաղաղ բնակչության կյանքը պաշտպանելու և Լեռնային Ղարաբաղը կայունացնելու ջանքերին նպաստելու ներուժը, մենք խստորեն հորդորում ենք USAID-ին ներդրումներ կատարել մարդասիրական ականազերծման և չպայթած զենքի հեռացման գործողությունների մեջ և տրամադրել լրացուցիչ մարդասիրական օգնություն՝ հակամարտության գոտում գտնվողներին օգնելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան