Կյանքը՝ սահմանամերձ Դավիթ Բեկում
Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում խուճապ չկա, բնակիչների տրամադրությունը մարտական է, վստահ է, որ հաղթելու են։
«Ով մտածում էր, որ մեր հողերը, մեր գյուղը պետք է թողնենք, հաստատ թող ինքը հեռանա այստեղից։ Մեր գյուղն ամուր պահում ենք, հզոր ենք ու հաղթելու ենք»,- «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութում ասում է Դավիթ Բեկի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ թշնամին Դավիթ Բեկի ուղղությամբ երկու օր առաջ ինտենսիվ կրակ էր արձակել հրետանային միջոցներից՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բազմաթիվ բնակելի տներ են վնասվել, կան ավերածություններ, մեկ զոհ, երկու վիրավոր։ Հրետակոծություն տակ է պահել նաև գյուղի գերեզմանոցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Դավիթ Բեկ համայքնի հրթիռակոծման քաղաքացու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել
- Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի վրա
- Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կրակ է արձակել. Հովհաննիսյան