Արցախում թիրախավորվում են նաև լրագրողները. Արծրուն Հովհաննիսյան
«Արցախում Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այնտեղ աշխատող լրագրողներին, ծննդատները, եկեղեցիները»,- տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարածած հայտարարության վերաբերյալ հարցին։
Երեկ Արցախ մեկնած Ա. Հովհաննիսյանը շփվել է Ստեփանակերտում աշխատող միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչներից շատերի հետ, տեսել է, որ տեղի իշխանությունները, պաշտպանության բանակը նրանց աշխատանքի համար ստեղծել են բոլոր պայմանները։
«Եթե նրանք ցանկանում են աշխատել, աշխատում են, որևէ խոչընդոտող բան չկա։ Այլ հարց է, որ կարող են թիրախավորվել։ Եթե նրանք ցանկանում են դուրս գալ Արցախից, ապա կան ճանապարհներ։ Ես երեկ մեկնեցի Արցախ ու վերադարձա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դիմել է ՄԱԿ-ին և Եվրոպայի խորհրդին՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈւ կրակահերթի պատճառով մի քանի տասնյակ լրագրողներ ԼՂ-ից Հայաստան հասնել չեն կարողանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին