Արշակ Կորյան. Միշտ ցանկացել եմ խաղալ Հայաստանի համար
«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը մշտապես ցանկություն է ունեցել հանդես գալ Հայաստանի համար։ Նրա երազանքը իրականացել է այս տարի։ fckhimki.com-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ լեգիոներների քանակի սահմանափակման կանոնների պատճառով չէր կարողա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
«Սա թերևս միակ խոչընդոտն էր: Չէի ասի, որ ուղղակիորեն սպասում էի լեգեոներների կանոնների փոփոխությանը, բայց որոշում կայացնելուն պես կասկած չկար՝ ընդունել Հայաստանի ազգային հավաքականի հրավերը»,- ասել է ֆուտբոլիստը։
Հարցին՝ Ռուսաստանի հիմնական հավաքականի կազմում ձեզ չէի՞ք տեսնում, նա ասել է. «Դե, դա ինձանից կախված չէր: Հենց Հայաստանի հավաքականից զանգ եկավ, ես նույնիսկ չէի կասկածում ՝ գնալ այնտեղ, թե ոչ, և չէի սպասում Ռուսաստանի ազգային թիմի հրավերին»։
Կորյանի խոսքով, Հայաստանի ազգային հավաքանի բոլոր խաղացողները շատ լավն են, միշտ օգնում են, հուշում. «Կարծում եմ՝ նրանք ինձ շատ լավ ընդունեցին, հեշտ էր հարմարվելը»։
Արշակ Կորյանն ասել է, որ հասկանում է հայերեն, բայց ոչ գրական լեզուն, այժմ փորձում է այն սովորել. «Կարող եմ շփվել մի քանի լեզուներով ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն»:
Հայկական ծագմամբ ռուսաստանցի ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի հարձակվող խաղացել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականում, այնուհետև հետագայում ելույթ է ունեցել Ռուսաստանի երիտասարդական թիմում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան