ԱՀԿ-ն նախազգուշացրել է կարանտինը կրճատելու ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է կորոնավիրուսով վարակվածների հետ կարանտինը նվազեցնելու ռիսկերի մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովեն։
Նրա խոսքով, կարանտինի տևողությունը 14-ից տաս կամ յոթ օր կրճատելը կորոնավիրուսով վարակվածների հետ շփվող անձանց համար մեծացնում է փոխանցման ռիսկը: Կերխովեն բացատրել է նաև, որ որոշ պետություններ նման քայլի են դիմում տնտեսական և սոցիալական նկատառումներից ելնելով:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 14-օրյա կարանտին անցկացնել յուրաքանչյուրի համար, ով կապի մեջ է եղել հիվանդ մարդկանց հետ: Փորձագետը հիշել է, որ կազմակերպության դիրքորոշումը հիմնված է ինկուբացիոն շրջանի տևողության վրա, որը տատանվում է մոտավորապես մեկից մինչև 14 օր:
Փորձագետը հիշեցրել է, որ կազմակերպության դիրքորոշումը հիմնված է ինկուբացիոն շրջանի տևողության վրա, որը տատանվում է մոտավորապես մեկից մինչև 14 օր:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրիտիկական է համարում
- ԱՀԿ-ի ղեկավարն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսի դրական դեպքի հետ շփումից հետո
- ԱՀԿ-ն գրանցել է օրական կտրվածքով COVID-19-ի բացարձակ ռեկորդային ցուցանիշ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան