Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Ընդունված բանաձևով քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ՝ սկսված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից:
Կանադայի կառավարությանը և Քվեբեկի կառավարությանը կոչ է անում՝ անել ամեն ինչ, որպեսզի լիարժեք հարգեն միջազգային մարդասիրական իրավունքը և մասնավորապես Ժնևի կոնվենցիաները:
Կանադայի կառավարությանն առաջարկում է ճանաչել Արցախի հայերի հանուն փրկության անջատումը՝ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին