Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խումբ. Բնակչության պաշտպանությունը պահանջում է ճանաչել ԼՂ անկախությունը, ինչպեսարվել է Կոսովոյի դեպքում
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները նոյեմբերի 3-ին նամակներ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների բոլոր անդամներին, որտեղ խորը մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի և դրան Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական աջակցության կապակցությամբ։
Խորհրդարանականները դատապարտել են ագրեսիան իրագործողների կողմից հայկական քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև առողջապահական, մշակութային և կրոնական նշանակություն ունեցող հաստատությունները ռազմական թիրախների վերածումը։
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը համոզմունք է հայտնել, որ հայկական բնակչության պաշտպանությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես ժամանակին արվել է Կոսովոյի դեպքում։ Ազգային խորհրդի վերջին արտահերթ նիստի ընթացքում Բարեկամության խմբի համանախագահներից մեկը՝ Մարիան Ստրեֆ Ֆելերը այս կապակցությամբ հարցում է արել՝ խնդրելով Շվեյցարիայի կառավարությանն արտահայտել իր դիրքորոշումը:
Նամակը ստորագրել են Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները՝ Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Իզաբել Մորեն, երկու պալատները ներկայացնող պատգամավորներ Մարիան Ստրեֆ Ֆելերը, Լիզա Մազզոն և Կառլո Սումարուգան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին