Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ են տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների տեղափոխումը, որոնց ձեռքերը, ինչպես արդեն աեսել են, մինչև արմունկներն արյան մեջ են:
«Ընդ որում՝ խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսությանը, և այդ ամենը չի կարող մեզ մոտ լրջագույն անհանգստություն չառաջացնել, քանի որ նման իրավիճակի զարգացման հեռանկարում ակնհայտ է նոր ահաբեկչական անկլավի առաջացումն արդեն Անկդրկովկասում: Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է անմիջապես, երբ ստացել ենք համապատասխան տեղեկություններ»,- ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին հայտարարել է Մարիա Զախարովան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին ԼՂ-ում վերականգնել բանակցությունները
- Զախարովա. Հայաստանի օգնության ձևաչափերի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կլինեն
- ՌԴ-ն շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Զախարովա