Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի. Զոհրաբ Մնացականյան
«Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի, նման իրավիճակը նշանակում է Արցախը առանց հայերի, դա չի լինելու»,-այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստիում հայտնեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ այսօրվա իրողությունները, իրավիճակն առավել ընդգծում է այս իրողությունը, որը Հայաստանի համար մշտապես եղել է գերակայություն:
Նրա խոսքով այն առավել ընդգծում է Հայաստանի՝ ոչ թե արտաքին քաղաքականության, այլ համազգային նպատակը:
«Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որտեղ էլ նա գտնվի, կարող է համակերպվել որևէ մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր պահապանն են մեր ինքնության ամրության, կարող են ենթարկվել վնասի»,- հայտարարեց ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ համազգային ռեսուրսը ուղղված է դրան:
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին գերատեսչությունը սկզբունքորեն անմիջապես, բոլոր մակարդակներով աշխատում է հիմնական բոլոր գործընկերների հետ՝ ամենաբարձրից սկսած և որևէ բանի պակաս չունի:
«Ես հստակ կարող եմ ասել, որ Կառավարության քաղաքականությունը եղել է շատ հետևողական և կայուն»,- շեշտեց նա և հավելեց, որ սահմանափակված չեն ցանկացած մակարդակում իրենց շփումների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյան. Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում
- Արտաքին քաղաքականության մեջ մեր համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը. Զոհրաբ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում