Ավստրիայի կանցլերը Եվրոպային կոչ է արել ստեղծել դաշինք ընդդեմ ահաբեկչության
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը եվրոպական երկրներին կոչ է արել դաշինք ստեղծել՝ ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին նա ասել է Ավստրիայի ազգային խորհրդի նիստում, գրում է Gazeta-ն։
«Մենք երբեք չենք կարողանա հասկանալ, թե ինչու կան մարդիկ, ովքեր այդքան ատում են մեր ազատությունն ու ժողովրդավարությունը, պետք է առաջանա եվրոպական լայն դաշինք, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարեն միասին», - շեշտել է Ավստրիայի կանցլերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում տեղի ունեցան մի քանի կրակոցներ, 5 մարդ զոհվեց, 17-ը վիրավորվեցին: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա